ԷՊՈՍԸ՝ ՏԻԵԶԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ես ԿՓՈՐՁԵՄ փոխանցել այսօր ստացածս գիտելիքը «Սասնա Ծռեր» էպոսի մասին, որը ստացա Արուսյակ Սահակյանից: Ես վերջին մի շաբաթը անցկացրել եմ էպոսի ընթերցանության մեջ ու… ինչպե՞ս մոտենալ նյութին, որը խուսափում է, չի ուզում տրվել, ինչպե՞ս լույսի տակ բերել այն, ինչը այնքան խորն է մխրճվել հողի մեջ, որ հնարավոր չէ պատկերացնել: Այսքան խորքից ու ժամանակի հաստ շերտի միջից է գալիս նրա բունը:

Image

Առասպելը գաղտնագիր է, այն հետո է դարձել առեղծված, քանի որ մենք այդ գիտելիքից աստիճանաբար հեռացել ենք ու կորցրել նրա էզոտերիկ նշանակությունը: Այն առաջ բաց է եղել, իսկ այճմ մեզ է հասել էպոսի տասքով, լեգենդների ու առասպելների միջոցով:

Ինչու՞ «Սասնա Ծռեր», այլ ոչ թե բոլորի կողմից լավ ծանոթ «Սասունցի Դավիթ»:

Սա հասկանալու համար պետք է հասկանալ նրա չորս ճյուղերի կառուցվածքը: Ինչու՞ են ճյուղ կոչվում, դա էլ իր պատճառն ունի:

Գաղտնիքը ճյուղ բառի նշանակության մեջ է: Ճյուղ՝ գլուխ, սերունդ, տոհմածառ, նաև տուն ու ազգ: Իզուր չէ, որ ասում են՝ «Ծառ էղնիս, ճյուղ տաս»,_ այսինքն տուն ու տոհմ ունենաս: Սասնա տունը իր չորս ճյուղերով Սասնա տան, պետության , տոհմի պատմությունն է:

Չորս ճյուղերը չորս հիմնական թեմաներն են, որոնք էլ չորս հիմնարար սյուներն են, որոնց վրա կառուցվում է էպոսը:

ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱ

Հակոտնյա (հակառակ ոտքեր), թշնամական երկրների բախում, առանց որի էպոսը չի կարող լինել: Բայց բախումը պետք է անպայման պատերազմի հանգեցնի: Էպոսի մեջ քաղաքացիական կռիվ չկա, այն բարու և չարի, հայրենասիրության կամ այլ գաղափարախոսություն չունի ու չի կարող դրա վրա հիմնվել, քանի որ այն փաստերի հավաքածու է, այլ ոչ թե գաղափարախոսություն: Հակոտնյա ուժերից է նաև էպոսում անընդհատ երևացող կնոջ և տղամարդու հակադրությունը, որը կազմում է տիեզերական օրենքի հիմքը: Ատոմի երկու մասնիկները, որ իրար հետ կազմում են մի ամբողջություն, կինն ու տղամարդն էլ միասին տիեզերքի ամբողջության մի պատկերն են:

ԵՐԿՐՈՐԴ ԹԵՄԱ

Ամուսնությունն ու ընտանիքը, որը մարդկության սկզբից մինչև հիմա  կազմում է կատարյալ կառուցվածք ու էպոսում նույնպես մեծ կարևորություն ունի:

ԵՐՐՈՐԴ ԹԵՄԱ

Ժառանգի թեման է, որը պետության ապահովության խնդրին է ուղղված: Ուժեղ ժառանգ՝ ուժեղ պետություն: Հենց սկզբից Սանասարը պետության ստեղծման խնդիրն է լուծում, նրա հաջորդը՝ Մհերը՝ պետության հզորացման խնդրին էր հետամուտ, իսկ Դավիթը ազատագրում է այդ հողը ու վերադարձնում նրա հզորությունը, իսկ Փոքր Մհերը ուրիշ խնդիր ուներ… առեղծվածային ու շատ խորհրդավոր:

ՉՈՐՐՈՐԴ ԽՆԴԻՐ

Այն վերաբերվում է շինարարությանը, ոչ այն բուն իմաստով, այլ պետության շինարարության, վերականգնման ու պահպանման:

Էպոսում ոչ մի պատահական մարդ չկա, յուրաքանչյուրն ունի իր դերակատարումն ու առաքելությունը: Ձենով Հովանը նախնիների ձայնն է, որը միշտ ուղեկցում է չորս ճյուղերին: Նա որոշ պատմողների մոտ էլ որպես աստղագուշակ է ներկայացվում:

Ընտանիքի, ցեղի, տոհմի, արյունակցական կապը անքակտելի ու անվիճելի է էպոսում, քեռի Թորոսը Ռամդար(կախարդ) էր, իմաստուն խորհրդատու, նա էր պահում գաղտնիքներն ու ճիշտ ժամանակին հայտնի դարձնում: Ընդհանրապես այդ շարունակական գիտելիքի փոխանցումը սերնդե սերունդ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նորը հնից ստանալու գիտելիք, խորհուրդ ունի, նա պիտի միշտ հին սերնդի կողքին լինի և նախնյաց ձայնին անդավաճան ունկ դնի: Սա է ազգի բարձրակարգ գաղափարը:

Երկու նժարների վրա գտնվում են երկու հակոտնյա ուժեր՝

Առաջին- կոպիտ ուժի նժարն է, որը թույլ է և հավաքվելու, շատանալու, զորք հավաքելու և դավադրաբար հարձակվելու խնդիրն ունի, որվհետև նվաճող է, իրենը չունի, արմատ չունի

Երկրորդ- նուրբ ուժերն են, անտեսանելի, անշոշափելի ուժերն են, գեղեցիկ, ուժեղ, լուսավոր, հանգիստ:

Էպոսում կան նաև շատ խորհրդավոր դրվագներ, որոնցից են՝ հզորության, անպատմելի գեղեցկության, լույսի նկարագրությունը: Վերջինը հայտնվում է աստրալ լույսի ձևով: Դավիթը լույս տեսավ, որը չէր այրում ու գետնի տակից էր բխում: Դա նախնիների հետ կապն էր, որը լրիվ փոխեց Դավիթ-մանուկին ու նա դարձավ իր հոր իսկական հետնորդը: Ծովինարի դեմքն էլ էր լուսավորվում լուսնի պես ու դա երկնային լույս էր, որը այդպես գրավել էր թշնամի թագավորի ուշադրությունը և ցանկություն առաջացել տիրանալու այդ գեղեցկությանը:

Մհերը՝ Միհրը, ամբողջի կրողն էր, նա Իսմիլի հետ ծնունդ տվեց Մըսրա Մելիքին ու որպես մեղքի հատուցում որդի ունենալուն պես մահացավ: Նրա մեջ եղած լույսն ու կրակն էր, որ Իսմիլին պետք էին ու նա այդ ստացավ:

Փոքր Մհերի առաքելությունը այլ էր, քան մյուսներինը: Նա այլևս երկրի վրա անելիք չուներ ու նրա խնդիրը մնում էր հսկել ժամանակի շրջանը, որ հավասարությունը պահպանվի ու շատ հետաքրքիր է, որ նրանով ավարտվում է էպոսը: Նրա վերադարձի պայմանն էլ է հետաքրքիր նրանով, որ պիտի ողջ մարդկությունը մաքրվի մեղքից, որպեսզի նա կարողանա կանգնել ամուր հողի վրա:

Մի  բան էլ իմ կողմից: Ինչքան կարդում եմ էպոսը, այնքան համոզվում եմ, որ ինչ որ բան վերադառնում է ու լցնում իմ ներքին դատարկությունը: Դեռ այնքան երկար ճանապարհ կա դեպի Ծիր Կաթին…

Image

Advertisements

2 thoughts on “ԷՊՈՍԸ՝ ՏԻԵԶԵՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  1. […] Մի  բան էլ իմ կողմից: Ինչքան կարդում եմ էպոսը, այնքան համոզվում եմ, որ ինչ որ բան վերադառնում է ու լցնում իմ ներքին դատարկությունը: Դեռ այնքան երկար ճանապարհ կա դեպի Ծիր Կաթին…      Աղբյուրը՝  […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s