Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատմությունը: Ճանաչենք սեբաստացիներին

Գևորգ Հակոբյան Image

Նախագիծ

Նախագծի նպատակն է միասնական ուժերով կազմել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետաքրքիր և ուսանելի պատմությունը: Ճանաչել սեբաստացիներին, որոնք կանգնած են կրթահամալիրի կողքին ու նրա պատմության մի մասն են կազմում: Նպաստել Միջին դպրոցի սովորողների կողմնորոշմանը՝ ծանոթացնելով նրանց Ավագ դպրոց-վարժարանի ուսումնական ծրագրերին, նախագծերին ու ակումբային գործունեությանը:

Քայլեր

  1. Միասնական նախագիծը քննարկվել է ընթերցավարների հետ միասնական սեմինարի ընթացքում
  2. Ստեղծվել է Գևորգ Հակոբյանի կյանքին ու գործունեությանը վերաբերվող մեդիափաթեթ
  3. Հրավերը ուղարկվել է հյուրին, որի հետ նախապես կքննարկվի թեման ու դրան վերաբերվող հարցերը
  4. Համաձայնության գալուց հետո ըստ նախանշված թեմայի կազմվել են հարցեր
  5. Կազմվել է համառոտ պլան հանդիպման անցկացման վերաբերյալ:

Նախագիծը նախատեսված է 8-9-րդ դասարանների սովորողների համար:

Հանդիպման թեման

Մենք սեբաստացիներ ենք

1.Հանդիպման պատասխանատուներ՝ ընթերցավար Լիանա Տեր-Պողոսյանը և Անուշիկ Նիկողոսյանը  հյուրին ներկայացնում են ներկաներին

2. Խոսքը փոխանցվում է նրան

3. Հանդիպման երկրորդ մասը՝ հարց ու պատասխան

4. Եզրափակվում է հանդիպումը շնորհակալական խոսքով ու հյուրասիրությամբ

Հաջորդ քայլը կլինի հանդիպման լուսաբանումն ու ստացված արդյունքների հիման վրա մի համառոտ նյութի կազմումը, որը կլինի տեսանյութի, աուդիոնյութի և ֆոտոշարքի տեսքով:

Հարցեր ըստ թեմայի

  1. Կրթահամալիրը՝ երեկ և այսօր ու Գևորգ Հակոբյանը՝ երեկ և այսօր. Ի՞նչ է փոխվել:
  2. Եթե չհանդիպեիք տիար Բլեյանին, դուք կզբաղվեի՞ք դասավանդմամբ
  3. Ո՞րն է ձեր կարծիքով բնորոշում լավ կամ վատ ուսուցչին և կարո՞ղ է լավ մարդը վատ ուսուցիչ լինել:
  4. Դուք ձեզ հաջողակ զգու՞մ եք և ո՞րն է հաջողության ձեր բանաձևը:
  5.  Տիար Գևորգ, մենք գիտենք ձեզ սիրող ու ճանաչող մարդանց կարծիքը, իսկ դուք ի՞նչ կարող եք պատմել Գևորգ Հակոբյանի մասին:
  6.  Կա՞ մի այնպիսի աշխատանք, որը դուք երբեք չէիք անի:
  7.  Կարո՞ղ է աշխատանքը դառնալ կյանքից առանձին մի մաս, թե՞ ձեզ մոտ այն անընդհատ գործընթաց է:
  8.  Կարո՞ղ եք երեք ամենակարևոր պատճառներից թվարկել մեզ, թե ինչու՞ կարելի է ուսումը շարունակել Ավագ դպրոց-վարժարանում:
  9.  Կա՞ արդյոք տարբերություն ավագ դպրոցում և միջին դպրոցում դասավանդելու միջև:
  10.  Ի՞նչ խնդիրներ են դրվում ավագ դպրոցի սովորողի առջև​:
  11.  Ի՞նչն եք կարևորում մարդու մեջ և կարողանու՞մ եք ինքնաքննադատաբար մոտենալ ձեզ: Տեսանյութը

Բժիշկ Լ-ի թղթապանակը

Հիվանդ Ս. Տերտերյանի նամակները

Սիրելիս, այնքան մանր է այս աշխարհը, որ փոշիացել է ու քամու հետ լցվում է աչքերս, այնքան ճղճիմ է կյանքս, որ մնում է միայն լցնես մի հարմար փոսի մեջու հողով ծածկես, որ գարշահոտություն չարձակի: Ես չեմ ուզում այսպիսի բաներ գրել քեզ, չեմ ուզում, որ վշտանաս, բայց հիմա ես ոչինչ չեմ կարողանում այլևս գրել:

Ես կույրի պես խարխափում եմ, հիվանդ եմ, զառանցում եմ մի անհայտ տենդի մեջ, այնպիսի գլխապտույտ ունեմ, որ ոչինչ չեմ կարողանում անել: Իմ աշխարհը, որտեղ իմ և քո տեսիլներն էին բնակվում, փոշիացել է ու հիմա կսկծացնում է աչքերս, իմ կյանքը, որը քեզ էր պատկանում, մահացել է ու հիմա կողքիս պառկած նեխում է և ես՝ անօգնական, չգիտեմ ինչպես վարվել նրա հետ:

Այն, ինչ թանկ էր ինձ համար, իմաստն է կորցրել, դարձել անպետքություն, իսկ ցանկություններս միալար տզզոցով պտտվում են օդում, ապա իջնում այս գարշահոտ դիակի վրա ու նայելիս սիրտս է խառնում:

Ես ի՞նչ անեմ առանց քեզ, դու չասացիր, թե ինչպես վարվեմ ինձ հետ, ամեն ինչ ասացիր, բացի դրանից, ու՞ր խցկեմ ինձ, որ դառել եմ անպետքություն, որ ավելորդ իրի նման ընկնում եմ ոտքերի տակ, բարկացնում, հայտնվում այնտեղ, ուր ինձ չեն սպասում ու չեն ուզում տեսնել:  Continue reading

Թվային գիրք, թվային ընթերցանություն, թվային միջոցներ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել կրթահամալիրը որպես նորարար ու ճկուն, դինամիկ զարգացող կառույց:

Այս անգամ էլ հանդիպումը նպատակ ուներ համագործակցությունը ավելի գործնկան հունի մեջ պահել: Լիլիթը հակիրճ ներկայացրեց թվային գրքի ստեղծման պատմությունը, որը սկսվել էր դեռ անցյալ դարի յոթանասունմեկ թվականից: Ոմն Մայքլ Հարթ միտք հղացավ ստեղծել թվային գրադարան: Այդպես առաջ եկավ «Գուտենբերգ» նախագիծը: Անվանումը պատահական չէր, որովհետև Գուտենբերգին էր, որ 1440-ականներին գրքի տպագրության նոր եղանակը, որը ըստ Հարթի նույնքան հեղափոխական պատմական նշանակություն ուներ, ինչպես իր նախագիծն է: Հարթի նպատակն էր մինչև քսանմեկերորդ դարը թվայնացված գրքերի քանակը հասցնել 10000-ի, որին հասավ 2003 թվականին: հատուկ պահապանության կարիք ունեցող, հազվադեպ ու արժեքավոր գրքերի թվայնացումը դրվել էր առաջին պլանում: Հետագայում (1974թ) հարց առաջացավ ընթերցողին հասցնելու թվային գրքերը ու դրան հասան համացանցի միջոցով: Սկզբում թվայնացված գրքերը միայն ընթերցանությանն էին հասանելի ու հետագայում միայն հնարավոր եղավ ներբեռնել ընթերցվելիք նյութը: 1992թ-ին ստեղծվեցին առաջին կարդացուցիչները, իսկ 2000-ից հետո՝ առաջին թվային գրախանութները:Image

Այստեղ նշվեց ևս մի անուն՝ Ջեֆրի Բեզոսը, որը amazon.com-ի հիմնադիրն է: Անվանումը նույնացվել է Ամազոն գետի հետ, որը աշխարհի ամենաջրառատ գետն է: Սկզբում իրականացվում էր տարբեր տիպի ապրանքատեսակների վաճառք, իսկ այնուհետև կանգ առան գրքերի վաճառքի վրա: Գրքերը թվայնացվում էին շատ դանդաղ, բայց դրա ելքն էլ գտնվեց: Ընդունվում էին պատվերներ հաճախորդներից ու թվայնացումը ավելի մեծ թափ ստացավ:  Continue reading

Գիրքը, մարկետինգը ու ընթերցողը որպես սպառող

Հավաքվեցինք, նայեցինք իրար, ապա Կարեն Անտաշյանին,Image ու զրույցը սկսվեց: Ինձ համար հետաքրքիր թեմա էր, որովհետև, թվում է, ինչպե՞ս կարող է համատեղվել մարկետինգը գրականության հետ: Դա պիտի որ իր յուրահատկությունն ունենա, որովհետև «ապրանքն» ու «սպառողը» առանձնահատուկ են այս պարագայում և անկանխատեսելի:  Continue reading