Թվային գիրք, թվային ընթերցանություն, թվային միջոցներ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահել կրթահամալիրը որպես նորարար ու ճկուն, դինամիկ զարգացող կառույց:

Այս անգամ էլ հանդիպումը նպատակ ուներ համագործակցությունը ավելի գործնկան հունի մեջ պահել: Լիլիթը հակիրճ ներկայացրեց թվային գրքի ստեղծման պատմությունը, որը սկսվել էր դեռ անցյալ դարի յոթանասունմեկ թվականից: Ոմն Մայքլ Հարթ միտք հղացավ ստեղծել թվային գրադարան: Այդպես առաջ եկավ «Գուտենբերգ» նախագիծը: Անվանումը պատահական չէր, որովհետև Գուտենբերգին էր, որ 1440-ականներին գրքի տպագրության նոր եղանակը, որը ըստ Հարթի նույնքան հեղափոխական պատմական նշանակություն ուներ, ինչպես իր նախագիծն է: Հարթի նպատակն էր մինչև քսանմեկերորդ դարը թվայնացված գրքերի քանակը հասցնել 10000-ի, որին հասավ 2003 թվականին: հատուկ պահապանության կարիք ունեցող, հազվադեպ ու արժեքավոր գրքերի թվայնացումը դրվել էր առաջին պլանում: Հետագայում (1974թ) հարց առաջացավ ընթերցողին հասցնելու թվային գրքերը ու դրան հասան համացանցի միջոցով: Սկզբում թվայնացված գրքերը միայն ընթերցանությանն էին հասանելի ու հետագայում միայն հնարավոր եղավ ներբեռնել ընթերցվելիք նյութը: 1992թ-ին ստեղծվեցին առաջին կարդացուցիչները, իսկ 2000-ից հետո՝ առաջին թվային գրախանութները:Image

Այստեղ նշվեց ևս մի անուն՝ Ջեֆրի Բեզոսը, որը amazon.com-ի հիմնադիրն է: Անվանումը նույնացվել է Ամազոն գետի հետ, որը աշխարհի ամենաջրառատ գետն է: Սկզբում իրականացվում էր տարբեր տիպի ապրանքատեսակների վաճառք, իսկ այնուհետև կանգ առան գրքերի վաճառքի վրա: Գրքերը թվայնացվում էին շատ դանդաղ, բայց դրա ելքն էլ գտնվեց: Ընդունվում էին պատվերներ հաճախորդներից ու թվայնացումը ավելի մեծ թափ ստացավ: 

Երբ հերթը հասավ Շավարշին, սովորողները ավելի աշխուժացան:

Image

Խոսքը գնաց թվայի կարդացուցիչների, թվային միջոցների, ֆիրմաների մասին, որոնք ընթերցանության ուղղությամբ մեծ քայլեր են կատարում, մեկը մյուսի հետևից ստեղծելով թվային գրադարաններImage

Նախագծերը գնալով ավելանում են, թվային գործիքները դառնում են ավելի բազմազան, նորանոր խնդիրներ են դրվում ու լուծումներ առաջարկվում ու այդ ամենից մի հետևություն կարելի է անել՝ մենք թևակոխել ենք թվայնացման նոր դարաշրջան ու պիտի աշխատենք ետ չմնալ, զարգացնել մեր հմտությունները, փոխանցել ու սովորեցնել սովորելով:

Leave a comment