Երբ խոսում է արվեստը…

14348738_1661342994180728_183943063_n.jpg

Երաժշտությունը ծնվում է ստեղծագործ լռության մեջ ու ընդունվում  ակնածալի լռությամբ: Նրա խոսքը միանգամից ներթափանցում է նյարդերի բազմաթիվ ոլորանները ու բույն դնում գիտակցություն ասեմ, թե մարմին, միտք, զգայարան, հոգի… Առեղծված, որի լուծման անհրաժեշտությունը չեմ զգում: Ես վայելում եմ ձայնը, զգում նրա տրամադրությունը, մարդկայնությունը, փխրունությունը, մարդուց եկող հուզմունքը, թրթիռը, որոնք ձայնի կարկաչին միախառնվելով ստեղծում են օդեղեն մի կամուրջ՝ սրտից սիրտ:

 

Նախահամերգային փորձեր

Գարնանային ջերմացող օրերին առավել գեղեցիկ են հնչում դասական երաժշտության հնչյունները: «Գարնանային մեղեդիներ» համերգային ծրագիրը նրբորեն ընտրված ու մշակված էր այնպես, որպեսզի հանդիսատեսը բնության արթնացումի հետ միասին զգացական վերելք ստանա: Քչերը գիտեն, թե որքան ջանք ու եռանդ է պետք ապահովելու այդ հուզական շղարշը: Ես մի ողջ ամիս ունկնդիրն էի երաժշտության արթնացումի, որի յուրաքանչյուր ակկորդը սրտի ու մտքի հետ միասնական հնչողության բարդագույն հմտությամբ էին ներշնչված: Փորձերը չէին դադարում ու բոլորի նախանձախնդիր ջանքերը կազմեցին այս համերգը, որից մեծ բավականություն ստացա: Ինձ ապշեցրեց փոքրիկ երաժիշտների լրջությունն ու համառությունը, երբ դասերից հետո համբերությամբ նորից ու նորից ձեռքն էին վերցնում սիրելի գործիքը: Դա անգնահատելի փորձ է ապագա արվեստագետների համար: