Մայա Էնջելոու, Օպրա Ուինֆրիի հաղորդաշարը «Վարպետության դաս աստղերի կողմից»
Մեյ Էնջելոու: Լրիվ անունը՝ Մարգարիտ Էնն Ջոնսոն: Ծնվել է 1928 թվականի Ապրիլի 4-ին Սենտ Լյուիսում, ԱՄՆ: Ամերիկացի գրող ու բանաստեղծ: Նրա գրչին են պատկանում յոթ ինքնակենսագրություն, հինգ գիրք-ակնարկ, բանաստեղծությունների մի քանի ժողովածու: Նրա անունը հիշատակվում է ավելի քան հիսուն տարի շարունակ ներկայացվող մի շարք բեմադրությունների, կինոֆիլմերի ու հեռուստատեսային շոուների հեղինակների շարքում: Մայա Էնջելոուն պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով ու ավելի քան երեսուն պատվավոր դոկտորական աստիճաններով: «Ես գիտեմ, թե ինչու է թռչունը երգում վանդակում» գիրքը՝ նրա մինչև տասնվեց տարեկանը ապրած կայնքի ժամանակագրությունը, նրան համաշխարհային հռչակ բերեց: Մայա Էնջելոուն ակտիվ մասնակցել է մարդու քաղաքացիական իրվունքների պաշտպանության շարժմանը: Նրան բախտ է վիճակվել աշխատել Մարտին Լյութեր Քինգի, Մալկոլմ Իքսի հետ: 1993 թվականին Բիլլ Քլինտոնի երդման արարողության ժամանակ նա ընթերցել է իր «Առավոտվա զարկերակին» բանաստեղծությունը: Չնայած ԱՄՆ-ի որոշ գրադարաններում նրա գրքերն արգելելու փորձերին, նրա աշխատանքները լայնորեն կիրառվում են աշխարհի դպրոցներում և համալսարաններում: Էնջելոուի գրքերում ուշադրության կենտրոնում էին այնպիսի թեմաները, ինչպիսիք են՝ ռասիզմը, անհատը, ընտանիքն ու ճամփորդությունները: