Վերնագիր

Սիրում եմ Ոչինչը,

Աչքերն այնքան ջինջ են:

 

Նստում է խավար ջրհորի տակին

Լսում է միայն իր արձագանքի

Միալար ու հին

Ղողանջները սին:

Նա մի ժամանակ պարան էր հյուսել,

Հյուսել ու խոսել էր, և ու՞մ էր սպասել:

Ոչ ոք չի իջել խորքն այդ ամայի,

Չի էլ բարձրացել,

Որ նրան հանի:

Հասկացե՞լ է նա, թե՞ չի հասկացել,

Որ ջրհորի մեջ միայն մի տեղ կա

Նա՛ է այն ներկան, էլ ոչ ոք չկա…

 

Իմ Ոչինչը ջինջ

Աչքերով հոգնած

Որսում է փոքրիկ աղի փշուրներ,

Ջրի հետ խառնում

Ու վեր է հանում

Ու միայն դա՛ է

Եվ ուրիշ ոչինչ,

Այնտեղ միայն նա՛ է,

Որ սպասում է ինձ

 

Ու էլ չի սպասում

Իր ծանր, հանգչող արձագանքներում…

Leave a comment